Արդեն հինգերորդ օրն է, ինչ Սոթքի հանքը փակ է ադրբեջանական կրակոցների հետևանքով
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատակիցների՝ հերթափոխով գործի անցնելու 7 փորձ ձախողվել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայցուցիչը:
«Կրակոցները պարբերական բնույթի են, բայց հերթափոխի ժամանակ ավելի ինետենսիվանում են»,-հավելեց Ռուզաննա Գրիգորյանը, նշելով, որ չեն կարող վտանգի ենթարկել աշխատակիցների կյանքը, ուստի, դեռևս շարունակվելու է դադարեցված մնալ հանքի աշխատանքը:
Առաջիկայում ընկերությունը պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ՝ ամփոփ ներկայացնելով 5 օր շարունակվող կրակոցների հետևանքով առաջացած իրավիճակը և իրենց հետագա անելիքները։

