Ովքեր են այն պաշտոնյաները, որ չեն ծառայել բանակում կրթվելու «անվան տակ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:
Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների և նոր ձևավորված կառավարության ֆոնին, թե րևս, արժի մեկ անգամ ևս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:
Այդ պաշտոնյաներն են՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը…»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

