ՀՀ քաղաքացուն սպառնացող ՔՊ-ականները ծրարով փողեր են ստանում. Աննա Մկրտչյան. Տեսանյութ
Էս մարդիկ հայտարարում են թուրքի ու ադրբեջանցու հետ միայն բարեկամություն, ոչինչ, որ 4 օրվա մեջ 4 հայի կյանք են խլում, ոչինչ որ անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ուղղակի իրենք հանձնում են այդ տարածքներն առանց դիմադրության: Իսկ ՀՀ քաղաքացիների 95-98 տոկոսը հայտարարում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է, մենք Արցախն Ադրբեջանի կազմում չենք թողնում ու սա ուղղակի հակասություն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած եւ ինչ են իր մասին մտածում ՀՀ քաղաքացիներ»: