Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Պատերազմ Արցախում
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

ՀԱՊԿ-ից դուրս գալու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որոշում չկա. Հակոբ Արշակյան

ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատականի ակնկալիքի, կառույցից դուրս գալու շուրջ խոսակցությունների, առաջարկվող ռազմատեխնիկական օժանդակության, արևմտյան զորավարժություններին մասնակցելու, ԵՄ դիտորդական առաքելության ՀՀ–ում գտնվելու նպատակների մասին է Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

Երեկ երեկոյան Սոթքի ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել է հայկական դիրքերը։ Դրանից առաջ Տեղ գյուղի միջադեպն էր տեղի ունեցել։ Ի՞նչ իրավիճակ է սահմանի երկայնքով, և իշխող թիմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արձագանքել նման սցենարների։

-Քանի որ ՀՀ ինքնիշխան տարածքում կան ադրբեջանական զորքեր և, ըստ էության, այդ դիրքերն իրար բավականին մոտ են տեղավորված, ինչքան էլ մենք փորձում ենք խուսափել, ինչքան էլ խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններ են գնում, այնուամենայնիվ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարը և սադրանքների է գնում։ Մենք դրա ականատեսը եղանք Սյունիքում, Գեղարքունիքում։ Իրավիճակի լուծման քայլերից մեկը զորքերի հայելային հետքաշումն է։ Բայց այն, որ ադրբեջանական կողմը չի համաձայնվում այս տարբերակին, խոսում է նրա մասին, որ նրանք ինչ-ինչ դրդապատճառներով շահագրգռված չեն դեէսկալացնել իրավիճակը։

–Իսկ որո՞նք են մեր հակընդդեմ քայլերն իրենց ապակառուցողական մոտեցմանը։

-Ես համոզված եմ, որ զսպման մեխանիզմներ կան և կիրառվում են, այլապես մենք չէինք ունեն այն հակահարվածը, որը, օրինակ, տեսանք օրեր առաջ մեր զինված ուժերի կողմից Տեղ գյուղի ուղղությամբ։ Ցանկացած ազդեցություն ունենալու է իր հակազդեցությունը, սա սակայն չի նշանակում, որ մենք շեղվում ենք խաղաղության մեր օրակարգից։ Մեր քայլերը արձագանքն են այն սադրանքների, որոնք որ կարող են տեղի ունենալ։ Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհը երկխոսության և խաղաղության գնալու ճանապարհն է։ Եթե մենք ցանկանում ենք այս շրջանում ունենալ տևական խաղաղություն, մենք չպետք է նման սադրանքների պատճառով ունենանք լայնամասշտաբ հակամարտություն։

Թշնամու ագրեսիան զսպելը և երկարաժամկետ անվտանգային ճարտարապետություն կառուցելը նաև ենթադրում է արտաքին գործընկերների, դաշնակիցների հետ սերտ համագործակցություն։ Այդ իմաստով այս պահին ի՞նչ իրավիճակում է ՀՀ–ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությունը։

-Դուք գիտեք, որ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ–ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներուժման հետ կապված և գիտեք, որ քննարկման էր դրվել մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ-ն ցանկություն էր հայտնել և պայման էր ունեցել, որ պետք է լինի քաղաքական գնահատական առկա իրավիճակին, որը ցավոք, իր տեղը չէր գտել այդ փաստաթղթում։ Սա փաստում է, որ առնվազն կոնսենսուս չկա այն հարցի շուրջ, որ կոնկրետ այդ տարածքներով ՀՀ–ի միջպետական սահմանն է և Հայաստանի տարածքում կան օտարերկրյա ուժեր։

Քաղաքական գնահատական չի հնչել, բայց կազմակերպությունը տարբեր մակարդակներով բազմիցս ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկել։ Դեռ 2022-ի դեկտեմբերի սկզբին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ ՀԱՊԿ–ն առաջարկել է ռազմատեխնիկական օգնություն, սակայն քաղաքական գնահատականի բացակայության պատճառով մենք չենք ընդունել։ Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը նախապատվությունը տալիս ֆորմալ ընթացակարգերին, քան փաստացի օգնության առաջարկին։

-Խնդիրը ոչ թե ֆորմալ գնահատականների մեջ է, այլ նրանում, թե որտեղով է անցնում ՀՀ սահմանը` ըստ ՀԱՊԿ գործընկերների։ Մենք բազմաթիվ հայտարարություններ լսել ենք այլ գործընկեր պետությունների կողմից, ովքեր շատ հստակ փաստել են, որ դա ՀՀ սուվերեն տարածքն է, և Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։

Ի՞նչն է պատճառը, որ մեր ռազմական դաշինքի մեջ գտնվող գործընկերները նույն հայտարարությունը չեն անում։ Եվ եթե քաղաքական գնահատականը չի տրվում, ապա որտե՞ղ պետք է կանգնի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորքը և ինչպե՞ս պետք է գնահատվի` արդյո՞ք հայկական տարածքներ են, թե հայկական տարածքներ չեն։

–Իսկ նրանց հետ քննարկվե՞լ է, թե որտեղ պետք է կանգնի ՀԱՊԿ զորքը։

-Ես մասնավոր քննարկումների դետալների մեջ չեմ ցանկանում մտնել, բայց պետական մակարդակով ֆիքսել պետական սահման, սուվերեն տարածք նշանակում է ունենալ քաղաքական գնահատական ստեղծված իրավիճակին։ Սա է ամբողջ հարցը։

–Վերջերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ որևէ ռազմատեխնիկական օգնություն չի առաջարկվում մեզ ՀԱՊԿ–ի կողմից, այլապես չէինք հրաժարվի։ Կարծես հակասություններ կան տարբեր պաշտոնյաների հայտարարություններում։ Հիմա ի վերջո ի՞նչ է առաջարկվում։

-Ես կարծում եմ` քանի դեռ բոլոր հարցերում չկա կոնսենսուս, թե՛ օգնության ծավալներ, թե՛ բնույթ, թե՛ այլ դետալներ չեն հրապարակվել և, ըստ էության, պաշտոնական հրապարակում, նման փաստաթղթ չկա։ Կա ընդամենը հետևյալը, որ հայկական կողմն ուզում է քաղաքական գնահատական ստեղծված իրավիճակին, որպեսզի դե ֆակտո և դե յուրե ֆիքսված լինի փաստաթուղթ, ինչի հիման վրա պետք է ՀԱՊԿ խաղաղապահ զորքերն իրականացնեն իրենց առաքելությունը, սակայն այդ փաստաթուղթը չկա, և դրանից է բոլոր հետևանքները և խոսակցությունները։

Մենք կազմակերպությունից դուրս գալու մտադրություն ունե՞նք։ Հայկական կողմից հայտարարվում է, որ ոչ թե մենք ենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է ցանկանում դուրս գալ տարածաշրջանից։ Մյուս կողմից սրան հակադարձում են։ Արդյոք փորձ է արվո՞ւմ քողարկել հետագա դեզինտեգրացիոն գործընթացները։

-Խոսենք փաստերի մասին։ Հայաստանը` պաշտոնական Երևանը, երբեք հանդես չի եկել ՀԱՊԿ–ից դուրս գալու ոչ նախաձեռնությամբ, ոչ էլ հայտարարությամբ։ Ինչ վերաբերում է մեր գործընկերների հայտարարությանը, որ ՀԱՊԿ–ն է ցանկանում դուրս գալ, դա այն քայլերի հերթականության գնահատականն է, որը մենք տեսնում ենք։

Եթե մի կառույցի համար ՀՀ սուվերեն տարածքում չկա ներխուժում, համենայն դեպս` ոչ փաստաթղթավորած, և Հայաստանը այդ անվտանգային համակարգի մաս է կազմում, հարց է առաջանում` ինչո՞ւ չկա այդ գնահատականը։ Եթե դու չես ֆիքսում, թե ինչն ես պաշտպանելու, ապա լեգիտիմություն չես ունենում դա պաշտպանելու համար։

–ՀՀ զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ այս տարի մտադիր են մասնակցել Եվրոպայում ԱՄՆ–ի նախաձեռնությամբ անցկացվող զորավարժություններին։ Ըստ Ձեզ` կնպաստի՞ դա մեր ԶՈւ մարտունակության բարձրացմանը, և արդյոք կշռադատվա՞ծ են ռիսկերը` հաշվի առնելով Արևմուտք –Ռուսաստան վառ արտահայտված հակամարտությունը։

-Ես գիտեմ, որ նման ֆորմատներով Հայաստանի մասնակցությունը առաջին անգամ չէ, շատ երկար պատմություն ունի նման համագործակցությունը։ Իհարկե այստեղ գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, նոր պաշտպանական մարտավարությունների, ռազմավարությունների, փորձի փոխանակման հարցեր կան, և ես համոզված եմ, որ բոլոր մարտահրավերները կշռադատված են ՊՆ–ի և համապատասխան մարմինների կողմից։

–Այս զորավարժությունների հարցը հերթական անգամ հեռակա բանավեճի թեման դարձավ ՀՀ–ի և ՌԴ–ի ներկայացուցիչների միջև։ Նախկինում, երբ ինչ-որ կնճռոտ հարցեր էին լինում, կուլիսային մակարդակում էր քննարկվում և հրապարակային չէր լինում։ Հիմա կարծես այլ մոտեցում է, ինչո՞վ կբացատրեք սա։

-Կարծում եմ, որ իրավիճակի փոփոխություններ են, որ բերում են խոսակցությունների հանրայնացման։ Այստեղ ոչ թե նախկին և ներկա մոտեցման հարցն է, այլ տարբեր տեսակի նոր խնդիրների առաջացման։ Հասարակության մոտ նույնպես շատ հարցադրումներ կան, և դրանք տեղ են գտնում այդ խոսակցությունների կոնտեքստում։ Ես համոզված եմ, որ արագ փոփոխվող և նաև շատ սուր իրավիճակներն են բերում են այդ խոսակցություններին։ Արդյոք դա մտահոգի՞չ է... Ես կարծում եմ, որ խոսակցությունների բացակայությունը կարող էր մտահոգիչ լինել։

Ընդդիմադիր խմբակցություններն ասում են, որ գործող իշխանությունն է փչացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպե՞ս կարձագանքեք սրան։

-Այդ հարաբերությունների ամբողջ կոնտեքստը կարելի է տեսնել սկսած այն ժամանակներից, երբ միլիարդավոր դոլարների զենք էին վաճառում Ադրբեջանին և ակնհայտ էր, որ Ադրբեջանն այդ զենքը գնում էր ԼՂ–ի և Հայաստանի դեմ օգտագործելու համար։ Դա լավ հարաբերությունների և բարձր մակարդակի հարաբերությունների արդյո՞ւնք էր, թե՞ այլ կոնտեքստում պետք է սա դիտարկել։ Այստեղ խնդիրն այն չէ, թե որ իշխանության ժամանակ ով ինչ հայտարարություն է արել, խնդիրն այն է,թե դեֆակտո ինչ է տեղի ունեցել։

Փետրվարի 20–ից ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է։ Վերջերս առաքելության ղեկավարը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ասել էին, որ նրանք Ադրբեջանին տալիս են դիտարկվելիք հատվածից ինֆորմացիա։ Ո՞րն է նպատակը դիտորդների, եթե Բաքուն նախապես իմանում է, թե որ հատվածում են դիտարկումներ իրականացնելու։

-Դիտորդական առաքելության նպատակները պարզ են։ Սահմանային տարբեր իրավիճակներում հնչում է երկու կարծիք` հայկական պաշտոնական կարծիք և ադրբեջանական։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտվում է աշխարհում ստեղծված իրավիճակից և նաև նրանից, որ որոշակի անհավասարակշռություն կա ուժային առումով և փորձում է սադրել։ Իրենք այստեղ լինելով և սահմանային իրավիճակում ադրբեջանական զորքերի Հայաստանում գտնվելու առումով տրամադրում են տեղեկատվություն, որը երկրորդում է ՀՀ պաշտոնական տեղեկատվությանը։ Ես համարում եմ շատ կարևոր։

-Այո, բայց միևնույն ժամանակ Երևանը մուտք չունի դիտորդական առաքելության ամփոփագրերին…

- Դրանք տեխնիկական հարցեր են, որոնց մեջ ես չէի խորանա։ Կան նրբերանգներ կապված նրանց գործունեության, անվտանգության հարցերի և այլնի հետ։ Կրկնեմ՝ ինձ համար կարևոր է, որ Հայաստանի կարծիքը համընկնում է դիտորդական առաքելության կարծիքի հետ։ Արդյունքում մենք տեսնում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևերի տեքստերը, որոնք արձանագրում են հայկական դիրքորոշման ճշտությունը։

Դուք նախկինում զբաղեցրել եք ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի պաշտոնը, սակայն մինչև հիմա նկատելի է, որ հետաքրքրված եք ռազմարդյունաբերական ոլորտով։ Չբացելով գաղտնիքներ` ինչ նորություններ ունենք այդ ոլորտում։

-Կարող ենք ասել, որ տարբեր ուղղություններով մշակումներ կան, և հատկանշական է այն, որ այն նմուշները, որոնք փորձարկումների փուլում էին, բարեհաջող են անցկացվել։ Հայաստանում աննախադեպ ծավալների ռազմարդյունաբերության պատվերներ կան, և սա դիտարկում եմ բալանսի վերականգնման տիրույթում։ Հայաստանում առկա է բավականին մեծ գիտելիքներ թե՛ ԱԹՍ–ների, թե՛ ինքնաոչնչացնողների, թե՛ տեսադիտարկման ուղղություններով, նաև առկա են մեծ գիտելիքներ ռադարների, կապի համակարգերի ուղղություններով։

Ես կիրառումների մասին չեմ խոսում, այլ արդյունաբերության զարգացվածության մասին։ Բայց, իմ կարծիքով, Հայաստանը դեռ ճանապարհ ունի դառնալու զարգացած ռազմաարդյունաբերական երկիր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>