Հայաստանը 300 000 եվրոյի չի տուգանվել
Դիտել նաև
Համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբրև Հայաստանը տուգանվել է 300 000 եվրոյի՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով:
#CivilNetCheck-ի հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնեց, որ տեղեկությունը կեղծ է:
«Դա զազրախոսություն է։ Որևէ գումարային տուգանք նշանակված չէ»,- հայտնեց Գիլոյանը:


