Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն
Դիտել նաև
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել
Վճռաբեկը մերժել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը
Փաշինյանի դատախազությունը ցանկանում է նորից կալանավորել Գրիգորի Խաչատուրովին
Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների ասուլիսը․ ուղիղ
Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն, հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։ Նախաձեռնությունը կազմված է 12 անդամից, այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։
«Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

