Երեկ կրակոցներ են եղել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. աշխատակիցներին տարհանել են, հանքի աշխատանքը դադարեցվել է
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Երեկ երեկոյան ժամը 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԳՊՄ Գոլդ ընկերությունից։
«Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել: Երեկոյան կրակոցներից հետո հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Հանքի աշխատանքը դեռևս դադարեցված ենք պահում, որովհետև ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- փոխանցեցին ընկերությունից։

