Արամ Նիկոլյանը ԵԱ բացման արարողությանը մասնակցել է ոչ որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից, նա հրավիրված էր
Արամ Նիկոլյանը Եվրոպայի առաջնության բացման արարողությանը մասնակցել է ոչ որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից։ Նա այնտեղ էր որպես հրավիրված մասնագետ: Այս մասին հայտնում է ArmeniaSputnik-ը:
Հարցին, թե արդյոք հեռուստաընկերությունը պատրաստվո՞ւմ է Արամ Նիկոլյանին աշխատանքից ազատել, որտեղ վերջինս աշխատում է 2013-ից, Հանրայինից նշեցին, որ ոչինչ չեն կարող ասել։
Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել եւ այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: Իրավապահները նրան բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ նա ազատ էր արձակվել:
Ավելի ուշ նա պարզաբանել է իր քայլը՝ նշելով, որ իր արաքը թասիբով հայի արարք է, եւ ինքը չի ցանկացել, որ ադրբեջանական դրոշը ծածանվի ՀՀ մայրաքաղաքում: