ՏիկՏոկից փաստեր՝ «5-րդ շարասյան» մասին. երկրի ներսում թշնամիներ կան, բայց քրեական գործեր չկան. Տեսանյութ
Մեր երկրում 5-րդ շարասյան գոյության մասին ապացույցներ Փաշինյանի թիմակիցները հորդորում են ՏիկՏոկում գտնել: Այդ սոցկայքում փնտրտուքները իշխանական պատգամավորներին կասկածների մեջ են գցել, որ հնարավոր է մեր երկրում կա նաև 6-րդ, 7-րդ շարասյուն: 5-րդ շարասյան մասին խոսակցությունները ՔՊ-ականները սկսել են Տեղ գյուղի մոտ մարտերի մասին լրագրողների հարցերը լսելով:

