Ադրբեջանը «Սմերչ», «Դանա» և այլ զինատեսակներ է կուտակում Բերձորի շրջանում. Ջալիլզադե
Դիտել նաև
Մարմարիկ գյուղում ավտոկռունկ է շրջվել․ վարորդը մահացել է
Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, կան վիրավորներ և զոհ
Սրանք այն գյուղերն են, որտեղ արցախցիներին առաջարկում են գնալ-ապրել. «Կարճ ասած» (տեսանյութ)
Yerkir.am-ը գրում է․ «Ադրբեջանը «Սմերչ», «Դանա» և այլ զինատեսակներ է կուտակում Բերձորի շրջանում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնում է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, այլախոհ, Diktator TV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն։
«Ադրբեջանի նախագահը Բերձորի շրջան է տեղափոխում 152 մմ «Դանա» ծանր հրետանի և 300 մմ «Սմերչ» ՀԿՌՀ–ներ։ Բռնապետ Ալիևն այս անգամ պատրաստվում է ավելի մեծ արյունալի պատերազմի։ Եթե երկու երկրների ժողովուրդները ոտքի չկանգնեն և կանգնացնեն պատերազմը, այն հազարավոր զոհերի պատճառ կդառնա երկու կողմից էլ։ Բռնապետ Ալիևը հաճույք է ստանում մարդկանց սպանելուց։ Ադրբեջանի ժողովուրդ, խեղճեր, մի ուղարկեք ձեր երեխաներին մահանալու», – գրել է նա։

