ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փաշինյա՞նն է մոլորվել իր ստերի մեջ, թե՞ նրա «կիրթ, կառուցողական» Ալիևի դիվերսանտը

Նիկոլ Փաշինյանը, բառացիորեն մեկ օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստան ներթափանցած ադրբեջանական երկու զինվորականներից մեկը բռնվել է, իսկ մյուսը հետ է գնացել: Թե որտեղի՞ց նրան նման տեղեկություններ, որ ինքն էլ հանրությանն էր հայտնում ու դիտավորյալ մոլորության մեջ գցում փաստորեն, դժվար է ասել: Չնայած, Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը տեղեկությունների իր «աղբյուրներն» ունի: Աննա Հակոբյանն էր, չէ՞, որ մի քանի օր առաջ, առանց որևէ պաշտոնական աղբյուրի կամ տվյալի հղում անելու, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք է եղել:

Վերադառնանք նրա ամուսնու հայտարարությանը, որը 1 օր անց բացահայտորեն հերքվեց:

Նախ, տեղեկություն տարածվեց, որ Կապանում գիշերը սպանություն է եղել, սպանվածը պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդներից մեկն է, 57 տարեկան: Նրա մարմնին հրազենային 6 վնասվածք է եղել: Տեղեկություններ են շրջում Կապանում այս ընթացքում ևս մեկ մարդու անհետանալու մասին:

Իսկ օրվա երկրորդ կեսին տարածվեց տեղեկությունը, որ Կապանին մերձակա Աճանան գյուղի մոտ, մի քանի երիտասարդներ նկատել ու բռնել են ադրբեջանական բանակի համազգեստով զինվորականի: Ըստ լուրերի, բռնվածի մոտ հայտնաբերվել էր կոմբինատում սպանված պահնորդի հեռախոսը: Բնակիչները վնասազերծել են ադրբեջանական դիվերսանտին, կապկպել: Ինչպես կարելի է հասկանալ, դրան հանձնել են Նիկոլ Փաշինյանի ոստիկանության աշխատակիցներին: Տարածվեցին նաև կադրերը, թե ինչպես են վնասազերծել ադրբեջանական դիվերսանտին, որին Նիկոլ Փաշինյանը նախօրեին որպես մի անմեղ գառնուկ էր նկարագրում: Ու այնպես էր նկարագրում, կարծես՝ ինքն էր դրան հրավիրել Հայաստան:

Այս խայտառակ եղելությունն այնքան հարցերի տեղիք է տալիս, որ էլ ասելու չէ: Ամենից առաջինը, թե՛ 3 օր առաջ, Սիսիանին մերձակա Բնունիսում, թե՛ այսօր՝ Կապանին մերձակա Աճանանում ադրբեջանական ներթափանցյալ դիվերսանտներին բռնել, վնասազերծել են բնակիչները: Բնակիչնե՛րը, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի ոստիկանության կամ ԱԱԾ աշխատակիցները: Հարց է ծագում, ո՞ւմ կամ ինչի՞ համար գոյություն ունեն բազմատասնյակհազար ոստիկանները, աած-ականները, եթե թշնամական դիվերսանտներին կամ սահմանախախտներին պիտի սովորական քաղաքացիները բռնեն: Որպես ի՞նչ են, օրինակ, նույն ոստիկանները ահռելի, ֆանտաստիկ պարգևավճարներ ստանում: Դա ի՞նչ օրինականացված ձրիակերություն է:

Մյուս կարևոր հարցն այն է, թե այնուամենայնիվ, ո՞ր կառույցն է Փաշինյանին զեկուցել, թե բռնված ադրբեջանական դիվերսանտի հետ եղած մյուսը հետ է գնացել: Դա նշանակում է, որ թշնամական ներթափանցյալները երե՞քն են եղել, գուցե հի՞նգը, տա՞սը...

Կարևոր հարց է և այն, թե առաջին դիվերսանտին բռնելուց հետո երկրորդին առհասարակ փնտրե՞լ են: Կարելի է չկասկածել, որ չեն փնտրել: Եթե փնտրեին, միգուցե և գտնեին ավելի վաղ, քան նա կհասցներ էլի մի հայ մարդու կյանք խլել: Ո՞վ է փնտրել, ոստիկանությո՞ւնը, աա՞ծ-ն: Ինչպե՞ս են փնտրել:

Ի դեպ, հայտնի է դարձել, որ Կապանի մոտ վնասազերծված ադրբեջանական դիվերսանտը բռնվելուց կարճ ժամանակ առաջ ուղիղ եթեր է մտել և ասել, որ հայի արյուն են թափել ու նման բաներ:

Հարց է ծագում նաև, թե նրան և մի քանի օր առաջ բռնվածին նույնպե՞ս Նիկոլ Փաշինյանը խնամքով վերադարձնելու է իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևին, ինչպես Քարվաճառ ներթափանցած ու հայ տղայի սպանած ադրբեջանական մարդասպաններին առոք-փառոք վերադարձրեց:

Այս ամենը հանգեցնում է և այն հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ վաղը, մյուս օրը ադրբեջանական այլ նման դիվերսանտներ չեն ներթափանցի Հայաստանի տարածք, տարբեր բնակավայրեր, չեն հայտնվի որտեղ ասես: Ոստիկանություն կոչվածի վրա, բնականաբար, ոչ մի դեպքում չի կարելի հույս դնել (Փաշինյանի ոստիկանները միայն հայ մարդկանց վրա հարձակվելու, զոհվածների ծնողներին քաշքշելու դեպքում են արագ ու դաժան գործում): Ոչ մի երաշխիք չկա: Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Նիկոլ Փաշինյանը, ոչ մի նման երաշխիք չի կարող լինել:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>