ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Դիտել նաև
Ջրվեժ թաղամասում 9000-ից ավելի բնակիչներ սպառնում են փակել ճանապարհները
Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ձյուն, բուք, մառախուղ․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին
Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը»
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

