Վարչապե՞տ ես, թե՞ դատախազ
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Այն օրը հեռուստացույցով մի ռեպորտաժ աչքովս ընկավ՝ բարձրաստիճան զինվորականի մասին, ով չի թույլատրել զինվորականներին՝ հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որոնք, հույս ունեմ, որ էլի կդառնան ռեպորտաժի թեմա։ Բարձրաստիճան զինվորականը, փաստորեն, զորքի մեջ խուճապ է տարածում ու իր ենթակային հանձնարարում է, ասում՝ գնա զորքի մեջ խուճապ տարածի»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին, ում նկատմամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան։
«․․․Ինքը կամ վերեւից պիտի հրաման ստացած լիներ, եւ ես պիտի տայի այդ հրամանը, իսկ ես գիտեմ, որ այդ հրամանը չեմ տվել։ Ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերեւ, որտեղից ստացել է հրամաններ եւ կատարել է ․․․ հրաման ստանալու փաստը բացահայտվելու պարագայում ավելի լուրջ մեղադրանք կստանա՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք․․․»։ Այս տեքստով երկրի վարչապետը ե՛ւ անմեղության կանխավարկած է խախտում, ե՛ւ ուղիղ հրահանգ է իջեցնում դատարանին, թե ինչպես դատեն Արզումանյանին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում