Ովքեր կմասնակցեն այսօրվա փակ նիստին. մանրամասներ
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը: Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից:
Նշենք, որ փակ նիստը տեղի է ունենալու հենց ԱԺ-ում կեսօրից հետո:
Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, լինելու են ներկայացուցիչներ նաեւ ՊՆ-ից եւ Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին եւ հստակ կարող են պարզաբանումներ տալ՝ իրավիճակի հետ կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

