Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքը և ԵՄ հայտարարությունը

Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքը և ԵՄ հայտարարությունը

Փորձենք հակիրճ վերլուծել, թե ի՞նչ է ասում ԵՄ-ն՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի և մարտական գործողությունների մասին: Նախ հայտարարության մեջ չի նշվում, որ Ադրբեջանն է սադրել ռազմական բախում, այնուհետև ռմբակոծել Հայաստանի սուվերեն տարածքները:

«…Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»։

Այս նախադասությամբ ԵՄ-ն արդարացնում է Ադրբեջանի սադրանքը ու մարտական գործողությունները՝ ընդգծելով, որ սահմանազատման բացակայության պատճառով է տեղի ունեցել «միջադեպը»: Հետաքրքիր է, իսկ ուր էր Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ԵՄ-ն, երբ 2021թ-ից սկսած բազմաթիվ տեղերում հակառակորդը խախտել է այսպես կոչված 1991թ. գիծը: 

«…Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին»։

Այս միտքը նորից գալիս է հուշելու, որ Պրահայում Նիկոլը ի հաշիվ Արցախի, պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց հիմա նույնիսկ այդ հակահայկական պայմանավորվածությունը Ալիևը չի հարգում ու չի բավարարվում: Իսկ Բրյուսելին բոլորովին չի հետաքրքրում, թե ի՞նչ կզոհի Հայաստանը: Փաստորեն, Բրյուսելը ևս սպասում է Հայաստանի նոր զոհաբերություններին: Բացի այդ, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնի վրա, երբ 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 23 սահմանազատման մասին եռակողմ հայտարարություն ես ստորագրում Մոսկվայի միջնորդությամբ, իսկ հետո գնում նույնը փորձում ես անել Բրյուսելի միջնորդությամբ՝ բնականաբար մնում ես առանց միջազգային երաշխիքի: Արդյունքում երկու կողմն էլ թքած են ունենում քեզ հետ համագործակցության լրջության վրա: Դրա համար է Նիկոլը ողբում, որ եթե վաղը խաղաղության համաձայնագիր կնքի Բաքվի հետ, միևնույն է միջազգային հստակ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու: Այս իրավիճակում ԵՄ-ն օգտվելով առիթից, իր բնականաբար ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Դրա համար էլ կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է «աջակցել» այդ գործընթացին:

Հայտարարության վերջում նշվում է, որ ԵՄ-ն՝ իր դիտորդական առաքելության ներկայությամբ պատրաստ է աջակցել վեճերը խաղաղ եղանակով լուծելուն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Եվ եթե նման հանձնառություն ունի ԵՄ-ն, ապա ինչո՞ւ երեկվա ադրբեջանական սադրանքը չկանխվեց հենց այդ առաքելության ջանքերով, թե՞ գործ ունենք հերթական «Face-saving»-ի հետ:  

Նիկոլի պրոթուրքական արտաքին քաղաքականության դառնաղի ու կորստաբեր պտուղներն են այն, ինչ ունենք այսօր: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ գործընկեր, բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր մեղք չունի, որ Հայաստանը ղեկավարում են դավադիր պրոյեկտի շրջանակներում իշխանության բերված ներքին թշամիները:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>