Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Պատերազմ Արցախում
Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»

«Ձեռքներդ հեռո՛ւ ազգի հերոսներից». Աշոտ Մինասյան

Պատմության հազարամյակների փորձը բազմիցս հավաստել է, որ զորեղ և հաստատուն է այն պետությունը, որի պահապանները զինված են ազգային արժանապատվության բարձր գիտակցությամբ:

Արցախյան ազատագրական երեք պատերազմները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միշտ էլ ծնել է և ծնում է հերոսներ, որոնք ի զորու են հանուն Հայրենիքի կերտել հաղթանակներ՝ անգամ կյանքի գնով: Ընդհանրապես, պետականության հենարանը այն մարդիկ են, ովքեր ապրելը, աշխատելը ընկալում են որպես ծառայություն Հայրենիքին: Նրանք պարզապես ձգտում են խղճով կատարել իրենց առջև դրված խնդիրը, հնարավոր դարձնել անհնարինը, նվիրվել հասարակությանը, երկրին: Հայաստանի նորօրյա պատմության հերոսները եկան հաստատելու ասվածի ճշմարտացիությունը՝ բարձր պահելով Հայրենիքի զինվորյալի վսեմ կոչումը: Արցախի ազատագրության հերոսամարտին զինվորագրվածները ոչ միայն անհատներ էին, այլև գերդաստաններ:

Հայդուկային խմբերից ձևավորված հաղթական բանակը ծնեց հրամանատարներ, որոնք էլ իրենց հերթին կերտեցին բանակի դիմագիծը: Երեկվա գիտնականը, գրողը, հողի մշակը, բժիշկը դարձան անկոտրում կամքի տեր հմուտ հրամանատարներ: Պարտքի և նվիրումի գիտակցումով ծնված հերոսական գերդաստաններից մեկն էլ Խաչատուրովների ընտանիքն է: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, նրա որդին՝ հայրենապաշտ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը և վերջինիս եղբայրը՝ Իգոր Խաչատուրովը, իրենց անցած ճանապարհով նոր փառավոր էջեր են գրել հայոց արդի ռազմական պատմության տարեգրքում: Երեսուն և ավելի տարիներ պատիվ եմ ունեցել ճանաչելու և մոտիկից շփվելու ազգանվեր այս զինվորականների հետ, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ պարզ մարդկային հարաբերությունների շրջանակում: Ասում են թե՝ իբր հերոսներին չեն դատում: Մինչդեռ Հայաստանի իշխանական աթոռները զավթած խունտան այս ճշմարտությունը ոտնատակ է արել: Խունտայի դավանած «ճշմարտությունը» Հայոց բանակը փոշիացնելն է՝ այն «գլխատելով»:

Շինծու քրեական գործեր հարուցելու միջոցով մեկուսացվեցին փորձառու գրեթե բոլոր հրամանատարները: Խաչատուրով հայրն ու որդիներն էլ հայտնվեցին թիրախում, որովհետև նրանց «մեղքը» Հայրենիքին անմնացորդ նվիրվելն էր և զինվորական երդմանը հավատարիմ մնալը: Իմ, իմ ծառայակիցների և համակիրների զորակցությունն եմ հայտնում Խաչատուրովներին և բոլորս միաձայն դատապարտում ենք հայրենադավ իշխանությունների հակազգային քաղաքականությունը:

Դիմում ենք կոչով Հայոց բանակի բոլոր ազնիվ գեներալներին, սպաներին, վետերաններին, շարքայիններին՝ սատարել Խաչատուրովներին և թույլ չտալ իշխանություններին՝ իրականացնել իրենց նենգ մտադրությունները: Ձեռքներդ հեռո՛ւ ազգի հերոսներից։ Սիսական ջոկատի հրամանատար՝ պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>