Ինչպես կանխատեսել էինք, այլ խաղացողների առկայությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացմանը․ ՌԴ ԱԳՆ. Տեսանյութ
Այլ խաղացողների կամ այլ կառույցների ներգրավումը, որոնք երբեք չեն զբաղվել այս երկարամյա հակամարտության կարգավորմամբ, չի ունենա այդ հավելյալ արժեքը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ, որ հայ-ադրբեջանական սահմանին ներկայիս սրումը կապված է Հարավային Կովկասում Արեւմուտքի ակտիվացման հետ։
«Մենք այդ մասին ավելի վաղ ասել ենք, մենք ներկայացրել ենք մեր վերլուծությունն այն մասին, որ այլ խաղացողների կամ այլ կառույցների ներգրավումը, որոնք երբեք չեն զբաղվել այս երկարամյա հակամարտության կարգավորմամբ, չի ունենա այդ հավելյալ արժեքը եւ ընդհանրապես չի ունենա խաղաղության հասնելու ազդեցություն։ Այլ, ցավոք, կամ կօգտագործվի կամ կհանգեցնի սրմանը եւ ապակայունացմանը, կհեռացնի նախանշված խաղաղ կարգավորման ձեռքբերումից», - նշել է Զախարովան։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: