Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Զենքը թողել էր գետի մոտ, առավոտյան թոռս գտավ, բերեց. պատմում են ադրբեջանցուն վնասազերծած սիսիանցիները.Տեսանյութ

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին վնասազերծած՝ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները։ Երիտասարդը, որը նախընտրել է չհրապարակել իր անունը, պատմել է, որ ապրիլի 10-ի երեկոյան փողոցում կայանած մեքենայի մեջ նստած են եղել, երբ նկատել են երկու դանակը ձեռքին գյուղով շրջող կասկածելի երիտասարդի։ Կանգնեցրել են նրան, ռուսերենով մի քանի հարց տվել, սկզբում նա համր է ձևացել, ապա մի քանի բառ ասել անգլերեն։ Տեղացիները հասկացել են, որ ադրբեջանցի է, նրան վնասազերծել են և գյուղում թուրքերեն իմացող միակ մարդու՝ 83-ամյա Վոլոդյա Մուրադյանի օգնությամբ զրուցել նրա հետ։

«Ասաց՝ 19 տարեկան եմ։ Ըստ իրեն՝ երեք օր առաջ փախել էին։ Ինքն ասաց՝ երեքով ենք, երկուսն անտառում են մնացել։ Ասում էր, որ իրենց մոտ վիճակը շատ վատ է, զինվորին վատ են պահում, ղեկավարությունն անասունի պես է վերաբերվում իրենց, դրա համար են փախել։ Ինքն ասաց, որ իր զենքը թողել է գետի մոտ։ Առավոտյան թոռս գնաց գտավ զենքը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վոլոդյա Մուրադյանը։

Աշոտավանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը նախքան բռնվելը ջերմոցներով է անցել, հասցրել է մի քանի տուն մտնել։ Բնակիչների նկուղներում խնձոր և պահածոներ է կերել, դանակներ վերցրել։ Գյուղացիները նրան քաղաքացիական հագուստով են բռնել․ զինվորական հագուստը տներից մեկում է փոխել և այնտեղ թողել։

«Մտել է ընկերոջս տուն, իր կոշիկներն է հագել, ուտելիքներին է ձեռք տվել, գուցե թունավորել է, չգիտենք, թափել ենք ամեն դեպքում։ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ ամբողջ գիշեր փնտրել ենք երկրորդին, չենք գտել։ Ինքն ասում է, որ փախել է, բայց եթե, իրոք, այդպես լիներ, իրենց դիրքերի հետևում գտնվող գյուղը կգնային, ոչ թե այստեղ»,-պատմեց Աշոտավանի բնակիչը։ Ադրբեջանցին հանել է նաև բնակչուհի Արևիկ Օհանյանի տան պատուհանի ցանցը, բայց ներս մտնել չի կարողացել։ Նկուղ է գնացել, պահածոներից օգտվել։

«Ես այդ օրը Սիսիանում էի, ինձ հետո են տղաները պատմել՝ ինչ է կատարվել։ Այգու դուռը փակ է եղել, չգիտեմ՝ ոնց են մտել։ Երևի հարևանի տանիքով են բարձրացել։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլոր դռները պետք է փակենք, դուրս չգանք, դանակ պահենք։ Հսկողությունը պետք է շատ ուժեղ լինի։ Տղաները հիմա հսկողություն են իրականացնում գյուղի տարածքում։ Հիմա գյուղում փակ տներ կան, մտածում եմ՝ անգամ կարող է այնտեղ մտած լինեն»,-ասաց բնակչուհին։

Գյուղացիների տեղեկություններով՝ իրավապահների մոտ գտնվող ադրբեջանցին ձեռնամարտի աշխարհի չեմպիոն է։ Աշոտավանի բնակիչների համար անհասկանալի է՝ ինչպես է կարողացել տղան կարողացել աննկատ հաղթահարել Նախիջևանից մինչև իրենց գյուղ ընկած չորս գյուղերի ճանապարհը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>