Ճակատագրի հեգնանքը
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Ճակատագրի հեգնանքով, 2020 թ․ պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, Հայաստանում չէր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ նա գտնվում էր Եվրոպայում: Երեկ Հայաստանում չէր նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նա Բրյուսելում էր, եւ երեկ հաղորդեցին, որ այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը: Իսկ մինչ այդ թշնամին սկսեց կրակել Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ, եւ մենք, ըստ պաշտոնական տվյալների, որոնք սովորաբար ամբողջական չեն եւ աճի միտում են ունենում, տվեցինք 4 զոհ եւ 6 վիրավոր:
Հերթական անգամ պարզվեց, որ մենք տեղյակ չէինք, որ հարձակում է սպասվում, եւ պատշաճ պատրաստված չէինք այդ հարձակումը հետ մղելուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

