ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք
Yerevan.Today-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք։ Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Թշնամին ակտիվացել է նաև Գեղարքունիքում։ Ժամը 21:30-ի դրությամբ ՊՆ-ն հայտնում է, որ սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։