Հրաձգություն է եղել նաև Սոթքում. ԶԼՄ
MediaHub-ի տեղեկություններով` հրաձգություն է եղել նաև Սոթքում, ընդհուպ մինչև դադարեցվել են Սոթքի ոսկու հանքում իրականացվող աշխատանքները։ Մեր տեղեկությունների համաձայն, հրաձգությունը տեղի է ունեցել հանքին կից դիրքերի ուղղությամբ։
Այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, կրակոցներ չկան։

