«Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին». գերիների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը
Դիտել նաև
Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մատոցի պողոտան
Կազմվել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայից զոհված 125 հայ զինվորների անվանացանկը
Ոստիկանությունն արդեն դպրոցում է․ Արամ Գևորգյանը՝ զոհվածի մոր վրա հարձակման դեպքի մասին
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին զոհված պայմանագրային 33-ամյա Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 երեխաների հայր
Զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր ծառայությունից
Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն բացել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ին ասաց գերիներից մեկի հարազատը՝ Արկադի Հովհաննիսյանը:
Նշենք, որ նրանք այսօր վաղ առավոտից փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում պատկան մարմիններից ներկայացուցիչների հետ: «Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին: Բայց դա չի նշանակում, որ էլ չենք անելու, էլի են լինելու այսպիսի գործողությունները»,- ասաց Արկադի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։