Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները․ Foreign Policy
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Հեղինակ Ստեֆանի Գլինսկին հոդվածը վերնագրել է «Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները»։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Հեղինակը գրել է, որ մոտեցող ընտրությունների ֆոնին՝ Թուրքիան շարունակում է երկրաշարժից հետո ապրել հետշոկային վիճակ, սակայն փորձում է կայունացնել նաև դրամական միավորը։
Հոդվածում, որի համար հեղինակը զրուցել է Թուրքիայում աշխատող մարդկանց և մանր բիզնեսի ներկայացուցիչների/առևտրականների հետ, հիշեցրել է, որ, երբ Էրդողանը եկավ իշխանության, 2001-ի տնտեսական ճգնաժամից Թուրքիան նոր էր դուրս գալիս։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։