Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցուն դեռ չեն գտել
Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցուն դեռ չեն գտել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Այս պահին որոնողական աշխատանքները իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ շարունակվում են»,-ասաց նա։ Միայն Սյունիքի մարզո՞ւմ են որոնում թշնամուն։ Այս ու այլ հարցեր Թորոսյանն անպատասխան թողեց։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ի դեպ, ադրբեջանցուն հայտնաբերել են գյուղացիները։
«Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Ստեղ ում որ բռնել են, զինվորական չ եղել, քաղաքացիական հագած է եղել, Աշոտավանի փողոցից են բռնել: Մյուսին չենք տեսել, ամբողջ տարածքով ման են գալիս բոլոր համապատասխան ուժերը»,-«Ազատություն» ռկ-ին պատմել էր Սիսիանի համայնքապետը: