2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող.
«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի» (Caspian Defense Studies Institute – CDSI) փորձագետները սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ 2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող։ Կորուստներից 40%-ը մարտական են, 60% ՝ ոչ մարտական։
Ոչ մարտական կորուստներից՝
- 24,7 % - ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով են
- 21.6% - ինքնասպանությունների
- 18 % - Ճանապարհատրանստորտային պատահարների
- 15 % - դժբախտ պատահարների
- 13.7% - հիվանդությունների
- 1.2% - Պետական անվտանգության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում
- 6% - անհայտ հանգամանքներում
Ինստիտուտի տվյալներով ոչմարտական կորուստների ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են 2005թ՝ (39%), ամենաբարձրը՝ 2011թ (86%)։
Ոչմարտական կորուստների աճ է արձանագրվել նաև 2015 թվականին։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից