«Ականջ կտրելը» նորմալ է, բռունցքով հարվածելը՝ ո՞չ. Սահակյանի հարցով դատախազը միջնորդագիր կներկայացնի. Տեսանյութ
Հավանաբար այս շաբաթ խորհրդարանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդագրիրը:
Իշխանական Վլադիմիր Վարդանյանի ու ընդդիմադիր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպից 10 օր անց գլխավոր դատախազը Ազգային ժողով է ներկայացրել 18 էջանոց միջնորդագիրը, ինչը Սահակյանի փաստաբանը խտրականություն է համարում, հիշեցնում, որ ականջները կտրելու սպառնալիք հնչեցրած ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ուսումնասիրելու համար անգամ էթիկայի հանձնաժողով չձևավորվեց: