Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի
Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան «Սահմանադրական աֆյոռա» Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Պատերազմ Արցախում
Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին «Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի նկատմամբ Մնացել է իշխանության կոկորդին Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Որևէ դատավոր չի մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին. հայտարարություն Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց ՔԿՀ-ն ինձ չի տվել, ասել են՝ արգելված է. Ռոբերտ Քոչարյան «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև. Էրդողան Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան Ինձ թվում է իրավապահ համակարգում շնչելուց էլ են վերև զանգում, տեսնեն՝ շնչեն, թե արտաշնչեն․ Բագրատ Միկոյան «Սահմանադրական աֆյոռա» ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է

Մուղնու դպրոցի տնօրենը կասկածվում է չարաշահումների ու յուրացումների մեջ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մուղնին համարվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թաղամասերից մեկը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, խնդրի առնչությամբ տեղեկացրին. «Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ է ձեւակերպել իր ազգականներին, ովքեր աշխատանքի չեն հաճախել եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրել է: Կատարվում է հետաքննություն»:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դպրոցի տնօրեն Գ. Համբարձումյանի թույլ տված չարաշահումներից է հետեւյալը. 2015 թվականի սեպտեմբերից նա դստերը ձեւակերպել է իր ղեկավարած դպրոցում՝ որպես պահակ եւ նրա անվամբ դուրս է գրել 1 մլն 376 հազար դրամ աշխատավարձ, որը նույնպես յուրացրել է։ Գ. Համբարձումյանը կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել եւ ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մուղնու դպրոցի տնօրենի հետ զրուցել մեզ չհաջողվեց: Ակնհայտորեն ընկճված ձայնով պատասխանելով հեռախոսազանգին՝ նա սկզբում ասաց, որ դասի է, առաջարկեց զանգահարել ավելի ուշ: Հետո արդեն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Հետեւաբար, հնարավորություն չունեցանք լսել չարաշահումների վերաբերյալ տնօրենի մեկնաբանությունները, նաեւ պարզել իր կարծիքը, թե արդյո՞ք ինքն է այն կարկառուն պաշտոնյան, որը չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ յուրացումներ կատարել: Իսկ եթե միայն ինքը չէ, ի՞նչ պատճառով է, որ խոշոր ձկները վրիպում են եւ իր նման նրանք էլ չեն կանգնում պատասխանատվության հարցի առաջ, որպեսզի չարաշահումների դեմ պայքարն իրական լինի եւ ոչ սեզոնային:

Դժվար է հիշել մի դեպք, երբ նման մեղադրանք առաջադրված լինի երեւանյան էլիտար համարվող որեւէ դպրոցի տնօրենի: Մինչդեռ նրանց չարաշահումներին լավագույնս տեղյակ են թե՛ ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողները եւ թե՛ իրավապահները: Բայց, ինչպես ասում են, նրանք ամուր մեջք ու տանիք ունեն, ուստի ապահովագրված են արդարադատությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>