ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են

Սակագների բարձրացումով այլևս չեն բավարարվում

Անկախ հանգամանքներից՝ հանրային ծառայությունների սակագները Հայաստանում նվազելու հատկություն չունեն։ Դրանք միայն բարձրանում են, չնայած ժամանակին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, իրենց ղեկավարի գլխավորությամբ, այլ բան էին խոստանում սպառողներին։ Ինչպես շատ դեպքերում, դրանք էլ ասացին, անցան գնացին։ Հանրային ծառայությունների սակագներն այս ընթացքում միայն բարձրացրել են։ Բայց սակագների բարձրացումով այլևս չեն բավարարվում։ Հիմա էլ անցել են հարակից ծառայությունների թանկացմանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հերթական անակնկալը մատուցել սպառողներին։ Այս անգամ ոչ թե սակագներն ավելացնելու, ինչը սովորաբար անում է, այլ էլեկտրական ցանցին նոր բաժանորդների միացման վճարները բարձրացնելու միջոցով։

Ապրիլի 1-ից բաժանորդ դառնալու համար ցանցին միանալը որոշել են կտրուկ թանկացնել։ Այն էլ, ոչ թե տոկոսներով կամ տասնյակ տոկոսներով, այլ անգամներով։

Տոկոսներով արդեն չեն բավարարվում, որոշել են միանգամից 2-3, առանձին դեպքերում՝ ընդհուպ 4-5 անգամով բարձրացնել միացման վճարները։ Այսուհետ, եթե սպառողը, այդ թվում՝ քաղաքացին, ուզում է իր բնակարան հոսանք քաշել, ստիպված է լինելու մի քանի անգամ ավել վճարել դրա համար, քան վճարում էր նախկինում։ Նախկինում եթե վճարում էր, ենթադրենք՝ մի քանի տասնյակ հազար դրամ, այսուհետ կվճարի հարյուր հազարներով։

Պատճառաբանում են, թե նոր բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գործողների համար և նրանց ֆինանսական բեռը չավելացնեն։ Տպավորություն է, որ մինչև հիմա խնդիրներ չէին ստեղծում, հիմա հանկարծ անգամներով ստեղծեցին։

Էլեկտրական ցանցին միացող նոր բաժանորդները մինչև հիմա վճարում էին միացման գնի մի մասը։ Մյուս մասը վճարում էր ցանցը, հետո տարիների ընթացքում հետ էր վերադարձնում ներդրումների միջոցով։

Սա, բնականաբար, ինքնանպատակ չէ։ Դրանով թեթևացվում է համակարգին միացող նոր սպառողների ֆինանսական բեռը։ Այլ հարց, թե այն որքանով է արդարացված, բայց կարևոր խնդիր է լուծում՝ կիսում է համակարգին միացող նոր սպառողների, այդ թվում՝ անապահով սպառողների ֆինանսական բեռը։

Մեկուկես տասնամյակ միացման այս վճարները մոռացել են փոխել։ Հիմա որոշել են, որ պետք է փոխեն։ Այն է, ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից։

«2008 թվականին հարաբերությունը եղել է այսպես, որ իր միացման վրա ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն է փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագրից, մնացած բոլոր բաժանորդներն այդ ներդրումային ծրագիրը փոխհատուցում են: Այսօր իրավիճակը փոխվել էր ու դարձել էր, որ նոր միացող բաժանորդն ընդամենը 10 տոկոսն էր փոխհատուցում, իսկ ներդրումների 90 տոկոսը գործող բաժանորդներն էին փոխհատուցում: Հիմա բալանս է վերականգնվել»,-միացման վճարները կտրուկ բարձրացնելու որոշումն այսպես է արդարացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը կոչված է պաշտպանելու սպառողների շահերը, այսքան տարի ոտնահարել է, անտարբերությամբ հետևել է, ոչինչ չի արել անարդարությունը վերացնելու, սակագնի վրա այդ հատվածից թելադրված ֆինանսական ճնշումը թուլացնելու, գործող սպառողներին պաշտպանելու համար ու հիմա հանկարծ հիշել է այդ մասին։

Հանձնաժողովի այս որոշումն անակնկալի է բերել հատկապես կառուցապատողներին։ Մինչ այդ նրանք յուրաքանչյուր նոր կառուցված բնակարանի հոսանքի միացման համար վճարում էին շուրջ 200 հազար դրամ, այսուհետ կվճարեն առնվազն 600 հազար դրամ։ Սա լրացուցիչ բավական մեծ ֆինանսական բեռ է ենթադրում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հաշվարկներով, դրանով 1 քառակուսի մետր բնակարանի գինը 15-20 դոլարով բարձրանում է։ Այսինքն՝ դրա հետևանքով բնակարաններն այդքանով թանկանում են, ու այդ գինն իրականում էլի վճարելու է քաղաքացին։

«Կառուցապատողը բնակարանը վաճառում է, և միևնույն է, այդ գումարը հետ է ստանալու»,- կառուցապատողներին հանգստացնում է Հանձնաժողովի նախագահը։

Ոչինչ, որ տուժողն էլի քաղաքացին ու սպառողն է լինելու, ոչ միայն նորակառույց շենքերի, այլև ընդհանրապես, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, որտեղ առանց այդ էլ սոցիալական խնդիրներն ավելի են սրված։

Համարենք, որ այս ամենի մեջ իսկապես խնդիր կա։ Բայց ինչպե՞ս կարելի է այդպես կտրուկ միանգամից ավելացնել բաժանորդի ֆինանսական բեռը և քաղաքացուն, նաև մյուս սպառողներին կանգնեցնել նման փաստի առաջ։

Եթե կա խնդիր, ապա գոնե պետք է փորձել այն աստիճանաբար լուծել, ժամանակի ընթացքում, և ոչ թե այդպես միանգամից՝ առանց ծանր ու թեթև անելու և հաշվի առնելու դրա հետ կապված բարդությունները։ Տարիներ շարունակ անտարբերության են մատնել, թողել ինքնահոսի, հիմա որոշել են նման կտրուկ ձևով բարձրացնել վճարները, իբր արդարությունն են վերականգնում։

Էլի վերականգնեք, բայց վերականգնելուց առաջ արժեր մի քիչ մտածել։

Հանձնաժողովի նախագահն ասում է՝ մեկ տարի է՝ քննարկում ենք հարցը։ Զարմանալի է, որ մեկ տարի քննարկելուց հետո հանգել են այսքան անտրամաբանական որոշման։

Կարելի էր, չէ՞, գոնե մի քանի տարվա ընթացքում փորձել դա անել։ Այսքան տարի, եթե դրանից համակարգը չի կործանվել, այդ մի քանի տարում էլ հաստատ չէր կործանվի։

Բայց չէ, որոշել են, որ բեռը միանգամից պիտի ավելացնեն ու բոլորի վրա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն օրինակ է գտել այն արդարացնելու համար։ Ասում է՝ կան առանձնատներ, որոնց հոսանքի միացումը ցանցի վրա երբեմն միլիարդներ է արժենում։ Եթե մարդը կարող է իրեն թույլ տալ միլիոնավոր դոլարներ ծախսել առանձնատուն կառուցելու համար, թող բարի լինի վճարել նաև ցանցին դրա միացման թեկուզ և ամբողջ գումարը։ Բայց որտեղի՞ց պիտի այդքան գումար վճարի այն գյուղացին կամ քաղաքացին, որը մի կերպ կարողացել է մի փոքր բնակելի տուն կառուցել ու հիմա էլեկտրական ցանցին միանալու համար ստիպված պիտի լինի 1 կամ 2 մլրդ դրամ վճարել, որպեսզի հոսանք ունենա։

Կարող էին, չէ՞, տարբերակված մոտեցումներ կիրառել։ Բայց որոշել են բոլորին՝ և՛ ունեցողին, և՛ չունեցողին, դնել նույն կաթսայի մեջ, ինչ է թե՝ իրենց նեղություն չտան ու մի քիչ մտածեն չունևորների մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>