Իրաքի դատարանը Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի կազմակերպիչներին կալանավորելու որոշում է հրապարակել
Իրաքի դատարանը Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի կազմակերպման ու անցկացման բարձրագույն անկախ հանձնաժողովի ղեկավարին ու անդամներին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Իրաքի բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցչի հայտարարությանը հղումով:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հարցով հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում մասնակիցների 92.7%-ը կողմ է քվեարկել:
Այս կապակցությամբ Իրաքի իշխանությունները հանրաքվեն անօրինական են անվանել՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում բանակցել ինքնավարության տարածաշրջանային կառավարության հետ, քանի դեռ չեն չեղարկվել քվեարկության արդյունքները:
Zham.am

