Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Պեկինում համատեղ հայտարարություն են ստորագրել
Պեկինում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը համատեղ հայտարարություն են ստորագրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը:
Կողմերը նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին մարտի 10-ին Չինաստանի միջորդությամբ ձեռք բերված համաձայնությունը պետք է կյանքի կոչվի:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարկավոր է իրագործել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև 2001 թ.-ին կնքված անվտանգության շուրջ համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկրների միջև 1998 թ.-ին կնքված համաձայնագիրը տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։