Բելառուսը շրջապատված է թշնամական երկրներով, Ռուսաստանը թույլ չի տա, որ նրան վիրավորեն․ Պեսկով
Դիտել նաև
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ըստ կրեմլյան հավաստի աղբյուրներից մեկի՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսել Ռուսաստանում
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Բելառուսի հետ հարեւան երկրների գործողություններն անկանխատեսելի են, իսկ այդ երկրները՝ թշնամական, ուստի Ռուսաստանը չի կարող անմասն մնալ, այստեղ նախազգուշական միջոցներ են անհրաժեշտ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Բելառուսը մեր նման շրջապատված է թշնամական երկրներով։ Քանի որ մենք Միութենական պետություն ենք, բնականաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ վիրավորեն Բելառուսին։ Հարեւանների գործողությունները շատ անկանխատեսելի են, ոչ բարեկամական, ուստի այստեղ, իհարկե, անհրաժեշտ են նախազգուշական միջոցներ»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Միութենական պետության անվտանգության միջոցների մասին հարցը։
Աղբյուր՝ News.am

