«ՀԱՊԿ առաքելության մասին հնարավոր կլինի խոսել, երբ բավարարվեն ՀՀ դիրքորոշումներն ու ցանկությունները». Խանդանյան. Տեսանյութ
«Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում: Եվ մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ամենշաբաթյա ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի օգնություն ցուցաբերելու հարցում «գնդակը Երևանի կիսադաշտում է», դրանով իսկ փաստացի նշելով, որ պաշտոնական Երևանի որոշումից է կախված՝ ՀԱՊԿ պաշտոնական առաքելությունը կժամանի երկիր, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am