Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը: Նրանք, որոնք այս տարվա շրջանավարտներ են, դիմում են իրենց դպրոցի տնօրենին, իսկ նրանք, որոնք նախորդ տարիների շրջանավարտներ են, կարող են դիմել ԳԹԿ-ի առանձնացրած կրթական հաստատություններ անձնական ծածկագիր ստանալու համար:

«Ինչպես գիտեք, այս տարի շրջանավարտներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն է տրվում: Հունվար-փետրվարին արդեն որոշ շրջանավարտներ հանձնել են իրենց քննությունը: Նրանք, որոնք արդեն հանձնել են իրենց քննությունները նախորդ ամիսներին, կարիք չունեն ԳԹԿ նոր անձնական համար ստանալու: Նրանք օգտվում են իրենց հին անձնական համարից: Դեռ քննություն չհանձնած շրջանավարտները պետք է անպայման ունենան այդ անձնական համարը»,-ասաց Կարո Նասիբյանը: Արդեն քննություն հանձնած շրջանավարտները, եթե գոհ են իրենց գնահատականներից, ապա կարող են դրանք օգտագործել մրցույթի համար և կրկին քննություն չհանձնել: Եթե չեն բավարարել այդ գնահատականները, ապա կարող են հանձնել նոր քննություններ՝ ներկայացնելով դիմում:

«Դիմում ներկայացնելիս՝դիմորդ շրջանավարտը նշում է բուհը, մասնագիտությունը, դրա համար պահանջվող քննությունները: Շրջանավարտները քննությունների իրենց գնահատականներով մասնակցում են մրցույթին: Ասեմ, որ մրցույթ անցկացվելու է երկու փուլով: Դիմորդն առաջին փուլից դուրս մնալու պարագայում կարող է մասնակցել նաև երկրորդ փուլին: Առաջին փուլում նշվում է մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Առաջին փուլից դիմորդի դուրս մնալու դեպքում, երբ դիմորդը մասնակցում է մրցույթի երկրորդ փուլին, կարող է նշել 6 բուհ 6 մասնագիտություն, եթե, իհարկե, ունի տվյալ մասնագիտությունների համար դրական գնահատականներ»,-ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի կառավարության որոշմամբ ընդունելության կարգում կատարվել է փոփոխություն: Երկար ընդմիջումից հետո դիմորդ-շրջանավարտներին կրթության հիմքով տարկետման իրավունքի հնարավորություն է տրվում: Տարկետման համար առանձնացվել են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններն ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն ներկայացնող ճյուղեր են: Այս մասնագիտությունների գծով առանձնացվել են անվճար տեղեր, որտեղ ընդունված արական սեռի դիմորդները ստանում են տարկետում ծառայության զորակոչից: Դա գործելու է 4 տարի:

«Ինչպես գիտեք, ուսանողը սովորելու ընթացքում անվճար համակարգից կարող է անցնել վճարովի համակարգի: Ասեմ, որ անվճար ընդունված և տարկետում ստացած արական սեռի ներկայացուցիչը վճարովի համակարգ անցնելու դեպքում չի զրկվում տարկետման իրավունքից»,-հավելեց Կարո Նասիբյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>