Ադրբեջանը ԵԽԽՎ-ում խիստ քննադատության ենթարկվեց
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվում էր Ադրբեջանում առկա` Մարդու իրավունքների խնդիրները, մասնավորապես այս հարցով հանդես եկան Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդը «Դեմոկրատական ինստիտուտների իրավիճակը Ադրբեջանում» թեմայով:
Հանդես եկան նաև ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Էն Բրասերը, մյուս պատգամավորներ Փիթեր Օմտզիխտը, Ֆրանկ Շվաբեն և մյուսները, որոնք խիստ քննադատեցին Ադրբեջանին: Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովը այս քննադատությունները համարեց ոչ օբյեկտիվ` նշելով, որ ԵԽԽՎ-ի վերը նշված պատգամավորները գտնվում են, իբր, հայերի ազդեցության տակ: Այս հարցի քննարկման արդյունքում ընդունվեց Ադրբեջանին քննադատող արձանագրություն:
Zham.am