Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան

Փաշինյանի իշխանության պահպանման շարունակության դեպքում Արցախը անխուսափելիորեն հայաթափվելու է. Հետո գալու է Սյունիքի հերթը

Արցախի իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել, ինչպես հայտնի է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո Արցախի քաղաքացիները զրկված էին Հայաստան մեկնելու հնարավորությունից և հակառակը:

Այս խնդիրը չի լուծվելու նաև նոր ճանապարհի շահագործումից հետո:

Ավելին, ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը արցախցիներին ամբողջական բլոկադայի ենթարկելն է, որպեսզի նրանք ստիպված համակերպվեն Բաքվի պահանջների հետ:

Այդ մասին նույնիսկ չեն թաքցնում հայտարարել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները:

Փաստացի, Ադրբեջանը միակողմանի խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, հղում անելով, թե իբր այդ նույն համաձայնագիրը խախտել է նաև հայկական կողմը, ով չի համաձայնվում բացել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»:

Իրականում ադրբեջանցիները  նման քայլի գնացին անցյալ տարվա Պրահայի համաձայնություններից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջման գնաց Ադրբեջանին, համաձայնվելով, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման դրույթ չէր արձանագրված:

Ենթադրվում էր, որ Արցախի հարցը կթողնվեր  հետագա քննարկումների համար: Իսկ դա նշանակում էր, որ նույնը պիտի լիներ նաև Լաչինի միջանցքի մասով: Քանի որ մինչ 2020 թվականի համաձայանագիրը, նախկինում բոլոր համաձայնագրերում նշվում էր այն դրույթը, որ Լաչինի միջանցքը պիտի ունենար Արցախի կարգավիճակին հավասար կարգավիճակ: Իսկ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը, մինչ Արցախի ճակատագրի որոշումը, նույնպես պիտի ունենար անորոշ կարգավիճակ: Հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն դրույթը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայանագրի մեջ հատուկ նշվում էր Լաչինի ճանապարհը, որպես «միջանցք», իսկ Ադրբեջանին և Նախիջևանին կապող ճանապարհները պետք է բացվեին, բայց ոչ միջանցքային տրամաբանությամբ:

Երբ Փաշինյանը Պրահայում համաձայնվեց «իջեցնել» Արցախի կարգավիճակը, դրանով մահախոսական ստորագրեց, թե Լաչինի միջանցքի, և թե Արցախի վերաբերյալ: Ահա, թե ինչու են ադրբեջանցիները լկտիաբար փակել Լաչինի միջանցքը, և առհամարհում են միջազգային հանրության բոլոր պահանջները այս հարցի վերաբերյալ:

Ավելին, ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ քանի անգամ արցախցիները մերժեն Բաքվի «հրավերքները» բանակցությունների, այնքան Արցախի բլոկադան էլ ավելի է խստանալու:

Բաքուն հետևյալ ռազմավարությունն է որդեգրել, Արցախից դեպի Հայաստան ճանապարհը, փաստացի բաց է լինելու, իսկ հակառակ ուղղությամբ՝ ոչ: Նպատակը նույնպես հասկանալի է, Բաքուն դեմ չէ, որ արցախցիները լքեն իրենց Հայրենիքը, իսկ Հայաստանից Արցախ մեկնելը լինելու է շատ դժվար, իսկ որոշ ժամանակ անց գրեթե անհնար:

Հաշվի առնելով դա Արցախի ղեկավարությունը ռուս խաղարարների հետ միասին, որոշում են կայացրել իրենց հերթին, հնարավորինս դժվարացնել արցախցիների մեկնումը դեպի Հայաստան, հասկանալով, որ դրանով պիտի կանխվի Արցախի հայաթափումը:

Սակայն խնդրի քաղաքական լուծումը գտնվում է մակերեսի վրա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը Երևանում, Արցախը դանդաղ թե արագ հայաթափվելու է: Ընդվորում դրանով խնդիրը չի սահմանափակվելու: Հետո գալու է Սյունիքի հայության հերթը։ 

Այսինքն, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության, Հայաստանում և նրա շուրջ խաղաղություն չի հաստատվելու: Քանզի Փաշինյանի պարագայում, տարածաշրջանի ուժերի բալանսը չի հավասարակշռվելու: Միայն Փաշինյանի հեռանալուց հետո հնարավորություն կլինի այդ բալանսը վերականգնել: Սակայն նույնիսկ Փաշինյանի հեռացումը, դա անհրաժեշտ, սակայն, ոչ բավարար պայման է իրավիճակը փոխելու համար: Փաշինյանի իշխանությունը շատ ավելի ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանն ու Արցախը, քան շատերը պատկերացնում են:

Եվ ամենակարևորն այն է, որ ժամանակն աշխատում է մեր դեմ և ամեն օրվա, ժամի, րոպեի ուշացումը բերելու է հայկական կողմի համար նոր կորուստներ, թե՛ մարդկային, թե՛ տարածքային ձևերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>