Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50 399-ի
Դիտել նաև
Երկրաշարժ Հայաստանում․ ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Արբեջանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Գեղարքունիքի մարզում
Սևան քաղաքից 10 կմ հյուսիս երկրաշարժ է եղել
Երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանին. Այն զգացվել է Հայաստանում 2-4 բալ ուժգնությամբ, այդ թվում Երևանում
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50 399-ի, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուին։ «Զոհերի թիվը 50 399 է։ Նրանց ինքնության պարզումը շարունակվում է, թիվը կարող է թարմացվել»,-հեռուստաալիքը մեջբերել է Սոյլուի խոսքերը։
Ինը ժամ տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին Կահրամանմարաշ նահանգում (Թուրքիայի հարավ-արևելք)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։
Աղբյուրը՝ news.am

