Աշոտ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը. «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել.
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը:
Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի վրա հարձակման մասին նախօրեին հայտարարել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Zham.am

