ՀԱՊԿ-ը պատրաստ է գալ, եթե Հայաստանն ուզի. ադրբեջանցիներն առաջանում են, եվրադիտորդները՝ հետևում. Տեսանյութ
Դիտել նաև
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանական նոր ներխուժմանն անտարբեր եվրոպացի դիտորդները հայ ժողովրդի զգոնությունը բթացնելու համար են այստեղ, համոզված են փորձագետները, իսկ ՀԱՊԿ առաքելությանը չընդունելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը Ադրբեջանի հետ գործարքի արդյունք են համարում:
Տեղ գյուղում հողեր օկուպացնելուց ժամեր անց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայկական դիրքերի փոփոխություններ չեն եղել, փորձագետներին հուշում է, որ հիմա զատվում ու գծվում է հայ-ադրբեջանական սահմանը՝ Բաքվի քարտեզներով: Ըստ նրանց՝ դա տեղի է ունենում Հայաստանի իշխանության հետ գաղտնի համաձայնությամբ: Իսկ այդ ամենին լուռ հետևում են եվրադիտորդները և խուսափում հայ լրագրողների հետ ցանկացած շփումից:

