Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից
27
Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Պատերազմ Արցախում
Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան Զախարովա. ՌԴ-ն կդադարեցնի Երևանի հետ գազային համաձայնագիրը, եթե Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի Մենք քիչ ասում ենք, շատ անելու ենք․ Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան ՀՀ իշխանությունների կողմից հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը. հայտարարություն Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով Շնորհավորում եմ բոլոր վարորդներիս՝ ՔՊ-ի հանդեպ գրանցած հաղթանակի առթիվ և շնորհակալություն Անդրանիկ Թևանյանին Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Վերլուծաբան Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար «Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա. քաղաքագետ Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նuեմացնելnւ Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելnւ է ժողովրդի դիմադրnւթյանը. Քահանայից ժողով Մոսկվան սպառնում է Հայաստանին խզել գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը. «Կոմերսանտ» Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից Եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, ապա մի ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան. Ծառուկյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ի՞նչ էին խոսում իրար ականջի արագիլները չվելուց առաջ Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ

Փրկության ճանապարհը պայքարն է, մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթը Սարդարապատում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին։

Սիրելի՛ ընկերներ, հարգելի հայրենակիցներ։ Այսօր հավաքվել ենք հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Սարդարապատի համալիրում` բարի գալուստ ասելու ՀՅ Դաշնակցության շարքերը անդամագրվող մեր հայրենակիցներին։ Սարդարապատը պայքարով պետականություն կերտելու և անձնազոհությամբ հայրենիքը պաշտպանելու, հայ ժողովրդի հերոսական էջերի վկայությունն է, և ամենևին պատահական չէ, որ այսօր այս խորհրդանշական պահին հայ ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածում է տեղի ունենում այս արարողությունը։ Սիրելի ընկերներ, դուք որոշում եք կայացրել համալրել Քրիստափորի, Արամ Մանուկյանի, Դրոյի, Վարդան Դուշմանի, Կարոտի, Արշակի, Վահան Հովհանիսյանի ու Արթուր Մկրտչյանի կուսակցության շարքերը։ Դուք ձեր այդ որոշումը կայացրել եք հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատվածում։ Ես Դաշնակցությանը անդամագրվել եմ 24 տարի առաջ։ Իրավիճակը այլ էր։ Ես այդ օրերին Արցախում հաղթած սերնդից պատասխանատվություն ստանձնող էի։ Մենք հաղթած երկիր էինք, ես էլ երդում էի տալիս՝ թեկուզ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին, բայց բեռս թեթեւ էր։ Իմ ավագ սերունդը, իմ դաշնակցական ընկերները գործի մի մասն արել էին՝ ազատագրել էին Արցախը։ Մենք կանգնած էինք հպարտ։ Ապրում էինք գլուխլներս բարձր։ Բայց դուք այսօր այլ պայմաններում եք զինվորագրվում Դաշնակցությանը. մեր ուսերին կա ծանր պատասխանատվություն, մենք գերմարդկային ճիգեր գործադրելու առջև ենք կանգնած։ Դուք ձեր որոշումը կայացրել եք այն ժամանակ, երբ հայ մարդը որևէ վստահություն չունի իր վաղվա օրվա նկատմամբ, երբ հայկական Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ թշնամին մեր պետության տարածքում։ Եվ դուք ձեր որոշումը կայացրել եք հենց այս իրավիճակը փոխելու համար։

Քիչ հետո Արամ Մանուկյանին նվիրված հուշաքարի մոտ դուք պետք է երդվեք հավատարիմ մնալ Դաշնակցության գաղափարներին և կյանքի գնով ծառայել մեր ժողովդին։ Եվ այդ երդումով դուք կմիանաք աշխարհով մեկ սփռված դաշնակցական մեծ ընտանքին, ընտանիք, որի անդամներն անկախ իրենց գտնվելու վայրից, զբաղեցրած դիրքից անում են հնարավորն ու անհանարը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի։ Սիրելի ընկերներ, ձեր որոշումը որքան կարևոր, նույնքան էլ պարտավորեցնող է. Միանալով Դաշնակցությանը՝ դուք միանում եք 133 տարիների պատմությանը՝ պարտավորվելով շարունակել այն։

Միանալով դաշնակցությանը՝ դուք ձեր կյանքն ու ճակատագիրը անքակտելի թելերով կապում եք ձեր հայրենիքի և ժողովրդի ճակատագրին։ Դաշնակցությունը նաև գաղափարակիր նվիրյալների կազմակրպություն է, որտեղ հայ մարդը զինվորագրվում է հայրենիքը և սեփական ժողովրդին ամեն գնով պաշտպանելու գործին։ Միակ բանը, որ դաշնակցությունը կարող է առաջարկել հայ ժողովդի շահերի պաշտպանությանը զինվորագրված մարդուն դա պայքարն է՝ հաճախ դժվարին, երբեմն անհնարին թվացող, զոհաբերություններ պահանջող, սակայն արժանապատիվ և կենսական պայքարը, ապրեցնող և ուժ տվող պայքարը։

Այս խորհրդանշական վայրից դիմում եմ Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ սիրելի քույրեր և եղբայրներ, հարյուր հազարավոր հայրենակիցներ ձեր կողքին են, ու քանի դեռ կան երիդասարդներ ովքեր պատրաստ են երդվել կյանքի գնով պաշտպանել իրենց հայրենիքը, դուք միայնակ չեք՝ աշխարհասփյուռ հայությունը Արցախի և արցախցու կողքին է։ Սիրելի հայրենակից, այսօր մեր ճակատագիրը տնօրինում են Հայաստանի իշխանության ղեկին հայտված թուլամորթ, բախտախնդիր, թշնամու առաջ ծնկի եկած, արժանապատվություն չունեցող մի խմբակ, ովքեր սեփական ժողովրդին և բանակին մեղադրում են դավաճանության, դասալքության և վախկոտության մեջ, դրանով փորձելով կոտրել ժողովրդի արժանապատվությունը և երկիրը տանել նոր կապիտուլիացիայի։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատերազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է, պարզապես այսօր այդ ժողովրդին փորձում են ղեկավարել դասալիքները, դա է ընդամենը փոխվել։ Մեր ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում հաղթած նույն ժողովուրդն է և բոլոր փորձերը՝ ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի, ձախողվելու է։ Հայ ժողովրդի ոգին չի մեռել, հայ մարդը չի հանձնվելու, և այսօրվա իշխանության առաջարկած բանաձևն է՝ հանձնվել հանուն փրկության, որը մենք մերժում ենք։

Փրկության ճանապարհը պայքարն է, պայքար հանուն մեր իրավունքների։ Այլ ճանապարհը ինքնաոչնչացման ուղի է, որը որդեգրել է այս իշխանությունը։ Մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Միայն միասնությամբ, պայքարով և դիմադրությամբ է հնարավոր փրկվել, և այսօր այս խորհրդանշական վայրից մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ միասնականություն, դիմադրություն և պայքար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>