Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա
Դիտել նաև
ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել
ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. Ի՞նչ են ուզում ցույց տալ
ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով
Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը
Արարատ Միրզոյանը Փաշինյանի հետ մեկնում է Ֆրանսիա․ կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4-ը աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։
Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

