Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

Մենք խնդիր ունենք՝ հասկանալու իրավիճակը խորությամբ․ միջադեպի իրական մեղավորը․ Վահե Հովհաննիսյան

Միջադեպի իրական մեղավորը

 

Ո՞վ առաջինը սադրեց, ո՞վ ձայնը բարձրացրեց, ո՞վ արեց առաջին քայլը, ո՞վ 1.5 տարի առաջ առաջինը քացի տվեց... երկրորդական կարևորության հարցեր են։

Ես անկեղծորեն Վլ. Վարդանյանին առողջություն եմ մաղթում ու ափսոսում այդ միջադեպի համար։

Մենք խնդիր ունենք՝ հասկանալու իրավիճակը խորությամբ ու բացահայտելու միջադեպի իրական մեղավորին։

Մեղավորը երկրի վիճակն է, երկրում ձևավորված մթնոլորտը։ Երբ 120  հազար հայ ցեղասպանության վտանգի առաջ է (Նիկոլի գնահատմամբ), երբ թուրքն ուզած պահի անարգել մտնում է մեր երկիր, ուղղակի հնարավոր չէ մնալ սառնասիրտ, պահպանել ինստիտուցիոնալ էթիկայի նորմերը։

Մենք գտնվում ենք պետական և ազգային դեգրադացիայի պիկում։ Մենք պետություն ենք կորցնում, ու այս պայմաններում ունենք կիսախելագարված հասարակություն, կամ գոնե նրա մի զգալի շերտ։ Այս պայմաններում ամեն ինչ սպասելի է, ամեն զարգացում։ Ու սա իրավապահ համակարգով, նույնիսկ ոստիկանական ահռելի ուժերով կառավարել հնարավոր չի լինելու։ Մթնոլորտն է պետք փոխել։ Վախենալ է պետք այսօրվա մթնոլորտից։ Մենք ահռելի չարությամբ լցված, իսկապես կիսախելագար հասարակություն ենք։ Սա կիսաքնած հրաբուխ է։ Երկիրը սև ու սպիտակի բաժանող ուժը, սև-սպիտակի հրահանգը պաշտոնանկ դերասանին տված անձը սա պետք է ժամանակին հասկանար։

Երբ թուրքերը փակում են Արցախի վերջին արահետները, իսկ ՄԵԿ հոգին Դիլիջանում անհոգ զիբիլահավաքման PR ակցիա է անում, հասարակության մի զգալի հատված դա ընդունում է որպես ուղիղ վիրավորանք։

ԱԺ նախագահն այսօր խորապես վրդովված էր։ Երևի՝ անկեղծորեն։ Իսկ ի՞նչ էր մտածում նա թարմ Եռաբլուրի ֆոնին, չդադարող հուղարկավորությունների ֆոնին Միկոնոսի դիսկոտեկում թռվռալիս։ Մտածում էր՝ մեծից փոքր այս ժողովուրդը պարտավոր է ողջունե՞լ իր ռելաքսը։ Չէ՞ր մտածում, որ հարյուր հազարավոր մարդիկ ատամները կրճտացնելով չարանալու են, որովհետև համարելու են, որ ծաղրել են իրենց, պետությունը, Եռաբլուրը։ Մեր հասարակությունը վիրավոր գազանի պես է, իսկ դա շատ վտանգավոր է։

Մհեր Սահակյանին կալանավորելը, իհարկե, հեշտ ճանապարհ է, բայց դա միայն խորացնելու է չարությունը։ Լուծումը ուրիշ տեղ է։

Ժամանակն է խելքի գալ։ Փորձել խոսել իրար հետ, գնալ ներքին չարության մեղմման ճանապարհով։ Սա այս պահին անհնար է թվում, բայց դա ավելի քան հնարավոր կլինի՝ որոշակի պայմանում. չի կարող մի ողջ ազգ գերի լինել ՄԵԿ հոգուն՝ պետության և բարոյաէթիկական նորմերի մասին նրա պատկերացումներին։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>