Կրկին զգուշացում Արցախից․ կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման
Արցախի Հանրապետության Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հիմնադրամի կողմից տրամադրվող կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման։ Հիմնադրամը հորդորում է բոլոր հողօգտագործողներին այն օգտագործել նպատակային։
«Հարկ ենք համարում տեղեկացնել,որ արդեն, իսկ բացահայտվել է հողօգտագործողի կողմից կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման դեպքեր, որոնք համապատասխան մարմինների կողմից քննության փուլում է։ ️
Զգուշացնում ենք, որ յուրաքանչյուր նման դեպք ամպայման բացահայտվելու է և անպատասխանատու հողօգտագործողները ենթարկվելու են պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։