100-ից 75-ը դավաճան են այսօր, դավաճանը միայն թուղթ ստորագրողը չի. Վահրամ Սահակյան. Տեսանյութ
100-ից 75-ը դավաճան են այսօր, դավաճանը միայն թուղթ ստորագրողը չի:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը.
«Հայաստանը դավաճանված, նվաստացված, ջախջախված երկիր է։ Բոլոր պոռոտախոսները, որոնք Նեմեսիս ու վրեժխնդրություն են գոռում, դավաճանական քայլեր են անում։ 5-րդ շարասյուն բանակում չի եղել, դա հիմարություն է։
Դավաճանությունն այն է, երբ սահմանամերձ գյուղի բնակչի հետ խոսում ես, ասում է 20 տարի առաջ էլ սենց էր։ Այդպես խոսող մարդը դավաճանում է իր ապրած ժամանակահատվածը, օրացույցը։ Դրանց առնում են հավի պես։ Մարզպետները առնում են, ասում են, որ կգան հարց կտան, կասեք Սերժն ու Ռոբերտն են մեղավոր»,-նշել է Սահակյանը։
Ըստ դերասանի, հայրենիքի դավաճան է նա, ով ասում է նախկիններն են մեղավոր։ Սահակյանը նկատում է, որ հիմա նման ընդդիմադիր գործիչներ էլ կան, որոնք զբաղված են նախկիններին հայհոյելով, այսպիսով փորձում են դիվիդենտներ շահել։
Թատերագիրն անդրադարձել է նաև «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակին ու չի բացառել, որ փակման վտանգի առաջ կկանգնեն այլ թատրոններ ևս, որոնց անձնակազմն այսօր լռում է ու չի սատարում «Գոյ»-ին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ո տեսանյութում․