ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում համաձայնեցվել են ռազմական համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին մի շարք փաստաթղթեր
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սոչիում ընթանում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստիը, որին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանը:
Նիստի ժամանակ համաձայնեցրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին:
Ինչպես տեղեկացնում է«Ինտերֆաքս»-ը, հավանության է արժանացել «Օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանն ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ադապտացման հիմնական ուղղությունների նախագիծը», ինչպես նաև «Կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հայեցակարգի նախագիծը» ու «Ահաբեկչության ու ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագիծը»:
Zham.am