Իսրայելում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացումը
«Հայկական ալիքը» գրում է. «Իսրայելում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացումը:
Դեսպանատան բացման արարողությանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել են Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Էլի Կոենը։
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է.
«Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքը: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին, անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը։ Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ՝ կանխելու նրա միջուկային կարողությունների ընդլայնումը:
Դա իրականացնելու համար մենք պետք է կիրառենք քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորենք հուսալի և վճռական ռազմական ճակատ»:
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, նշել է.
«Ադրբեջանը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»: