Սիրիայում Սու-24 ռուսական ինքնաթիռ է կործանվել
Սիրիական «Հմեյմիմ» ռազմաբազայում, որտեղ գտնվում են ռուս զինվորականները, թռիչքի ժամանակ Սու-24 ռուսական ինքնաթիռը է կործանվել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությանը, ինքնաթիռում գտնվող անձնակազմը զոհվել է:
Ըստ աղբյուրի՝ ողբերգական միջադեպի պատճառն է ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով նրա՝ թռիչքուղուց դուրս գալն է: Արդյունքում՝ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել ինքնանետվել և զոհվել է:
Zham.am

