Իսրայելում վարչապետի դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 000 ցուցարար
Իսրայելի ոստիկանությունը ցրել է հակակառավարական ինքնաբուխ ցույցի մասնակիցներին. ցույցը մի քանի ժամ շարունակվել է Թել Ավիվի արևելյան Այալոն մայրուղու վրա: Ցույցը ցրելու ժամանակ օգտագործվել են ջրցան մեքենաներ, ներգրավվել են հեծյալ ոստիկաններ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է իսրայելական 13 հեռուստաալիքը։
Ցուցարարները մի քանի ժամ արգելփակել են մայրուղին, կրակ են վառել և պատրաստվում էին ճանապարհին մնալ առնվազն մինչև առավոտ։ Որոշ ակտիվիստներ սկսել են վրաններ տեղադրել ճանապարհի վրա։ Ցուցարարների թիվը հասել է 105 000-ի։
Իսրայելում մարտի 26-ի երեկոյան սկսված ինքնաբուխ բողոքի ցույցերի պատճառը վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնից հեռացնելու որոշումն էր։
Աղբյուր՝ Yerevan.today