Գործակալական կրքեր՝ Ազգային ժողովում. Տեսանյութ
Ազգային ժողովում սկանդալի է վերածվել ընդդիմադիրների ու Հայաստանի արտգործնախարարի հարց ու պատասխանը: Միրզոյանի ու Փաշինյանի հայտարարություններում հակասությունների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին հստակ պատասխաններ տալու փոխարեն՝ Հայաստանի գլխավոր դիվանագետը մեղադրել է պատգամավորներին «նավոդկա տալու», «օկուպացիա» բառի իմաստը չհասկանալու համար: