Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել

Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակված «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի բուժքույրն ու մայրապետը։

Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից չեն հերքել մեր այս տեղեկությունները։

Նշենք, որ «Ուիգմոր Քլինիք» հիվանդանոցի բժշկական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը հաստատել էր տեղեկություններն առ այն, որ առաջին վարակվածների մեծ մասը բուժում են ստացել իրենց մոտ։ Առողջապահության նախարարությունից պնդում են, որ վարակը եղել է բերովի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հենց «Ուիգմոր Քլինիք»-ի բուժքույրն ու մայրապետն են եղել առաջին վարակակիրները, որոնց անզգուշության հետեւանքով այն տարածվել էր։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու այդ տեղեկությունը, ինչի ի պատասխան ստացված գրությամբ չի հերքվել։ ԱՆ-ն փորձելով պաշտպանության տակ վերցնել իրենց նախարարի մորը պատկանող կլինիկան։ «ՀՀ-ն 2007 թվականից համարվում է կարմրուկի առումով էլիմինացված կարգավիճակ ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ 2007 թվականից ի վեր՝ այդ թվում վերջին 12 ամիսների ընթացքում երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չի գրանցվել։ Ներկայիս լոկալ բռնկումը կապված է բերովի դեպքի հետ»,-պարզաբանել են նախարարությունից՝ խուսափելով ասել, թե արդյոք տեսչական ստուգում իրականացվել է պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել տարածումը, ով է պատասխանատու հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անձամբ բաժնեմասն ունի այս ԲԿ-ում։ Նրա շահագրգռվածության մասին է խոսում նաեւ այն փաստը, որը միայն այս տարի 2023 թ․ պետական բյուջեից սույն «Ուիգմոր» կլինիկան առողջապահության նախարարությունից ստանալու է շուրջ 700 միլիոն դրամի պետպատվեր։

Եւ, ըստ շրջանառվող վարկածի, կարմրուկը եւս դարձել է բուժման համար անհրաժեշտ գումարները դեպի այս կլինիկա ուղղորդելու համար։ Հիվանդների բուժումը կազմակերպվում է հենց այդտեղ՝ պետպատվերի շրջանակում բուժման համար, իսկ որոշ մասնագետներ նշում են, որ «Ուիգմոր»-ը կարմրուկ բուժելու իրավունք չունի, հետևաբար, պետք է ծանուցեր պետական մարմնին իրավիճակի մասին, մեկուսացնեին հիվանդներ, ինչը չի արել։

Ակներեւ է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգալի աշխատանք ունի իրականացնելու՝ պարզաբանելու հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր, սակայն առայժմ այս մարմինը ցուցաբերում է անգործողություն, ու բացառված չէ, որ դրա պատճառը նախարարի անձնական շահագրգռվածությունն ու հետաքրքրությունն է «Ուիգմոր»-ի նկատմամբ։

Կա խախտման ահազանգ, կա անգործություն ու կա ղեկավար, որը մեղմ ասած անտարբեր չէ այն կլինիկայի նկատմամբ, որտեղ առերեւույթ կան խախտումներ, իսկ ինչ է դրանց քողարկումը, եթե ոչ համակարգային կոռուպցիայի դրսեւորո՞ւմ։

«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի՝ պարզելու, թե, ի վերջո, տեսչական մարմինը երբ կսկսի վեր դասել հանրային շահն ու ստուգումներ իրականացնել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>