Վայոց Ձորում Ծառուկյանին ջերմ ընդունեցին. ի՞նչ անակնկալ էր սպասվում հանդիպանը Արեգնազ Մանուկյան. «Իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության» Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան
26
ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Գյուղական «ռազբոռկա» Նորապատի գերեզմանոցում. 3 սպանված ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Վայոց Ձորում Ծառուկյանին ջերմ ընդունեցին. ի՞նչ անակնկալ էր սպասվում հանդիպանը Երևանում փակ փողոցներ կլինեն Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Արաբկիրում՝ չբնակեցված էլիտար շենքում հրդեհ է Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ «Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ով Քաղաքական բեմի «կեղծ ընդդիմադիրները». ովքե՞ր են իրականում օգնում Փաշինյանին Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Երևանում 10 բալանոց խցանում է. խցանված են նաև երկրորդական փողոցները Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Արեգնազ Մանուկյան. «Իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության» 200 հազար դրամը «քթերից են բերում» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Բագրատ Սրբազանի կամքը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին.Աբրահամյան Սուրեն Սարգսյան. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԱԺ ընտրություններին մասնակցող մեկ ուժ ինքնաբացարկ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ

Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծում է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը: Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: FAON-ը նշում է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցներում:

Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով: Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>